«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Համավարակն ու մշակույթը

Համավարակն ու մշակույթը
08.09.2020 | 12:07

Ախտահանում, ջերմաչափում, հեռավորություն, դիմակներ․․․ Այս օրենքներով են գործում մշակութային հաստատությունները։ Մշակույթի հետ հաղորդակցվել կարել է բաց երկնքի տակ։ Մշակութային օջախները նյութական վնասներ են կրում։ Ակնարկներ կան տոմսերի գների բարձրացման մասին։


Առցանց նախագծերին փոխարինում են բացօթյա ներկայացումները, համերգներն ու փառատոները, ինչը թերևս նշանակում է խաղացանկի, նախագծերի վերանայում։ Հարց է՝ սա թարմության, նոր երակի հնարավորութու՞ն է, թե՞ համավարակի կանոներին պարտադրված հարմարվելու կերպ։


Մի լուսավոր կետ էլ կա․ սահմանամերձ շրջաններն այս օրերին հայտնվել են ուշադրության կենտրոնում։ Իբրև օրինակ՝ մշակութային կարևոր իրադարձությունների՝ «Ֆրեսկոյի», «Երևանյան հեռանկարների» մեկնարկը տրվեց Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում։ Շուտով ջազ-փառատոն է լինելու նույն քաղաքում։
Եթե հաղթահարենք համավարակը, գուցե առիթ լինի նաև հաշվելու վնասներն ու օգուտները։ Առայժմ փորձ է արվում մշակութային զարկերակը կենդանի պահել։ Քաղաքական թոհուբոհում խեղդվող մշակույթը հիմա էլ համավարակի քմայքներին է դիմակայում։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5682

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ